Ինչպես է ծննդյան ամիսն ազդում հարաբերությունների վրա
Հունվար: Հունվար ամսին ծնված կանայք ամբիցիոզ են, նվիրված և խորաթափանց, մարդիկ, ովքեր ամբողջությամբ նվիրվում են հարաբերություններին: Բայց երբ չեն կողմնորոշվել՝ ինչ են փնտրում հարաբերություններում, ամբողջությամբ խորասուզվում են աշխատանքում՝ լուրջ խոսակցություններից խուսափելու համար:
Փետրվար: Փետրվար ամսին ծնված կանայք զարմացնում են անսպառ էներգիայով: Նրանք սիրում են ազատություն, բայց սիրային հարաբերություներում կարող են կամակոր լինել: Երբ գալիս է զուգընկերոջ նկատմամբ սերն արտահայտելու ժամանակը, այս կանայք անվստահ են դառնում: Այդ պատճառով էլ նրանք սպասում են, որ ընտրյալն առաջինը խոստովանի զգացմունքները:
Մարտ: Այս կանայք հոգատար են, քնքուշ: Նրանք բարի են, կանեն հնարավոր ամեն բան՝ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար, երբ հասկանան, որ ձեզ համար ծանր է: Սթրեսային իրավիճակներում կարող են անհամբեր լինել, բայց հիմնականում պահպանում են հանգստությունը, մարդկանց վրա հանգստացնող ազդեցություն ունենում:
Ապրիլ: Այս ամսվա ընթացքում ծնված կանայք ուժեղ են, կարող են ուրախ ընկեր լինել, բայց հարաբերություններում բավական բարդ են: Նրանք կարող են ագրեսիվ և կամակոր լինել, վերջնագիր ներկայացնել՝ կա՛մ ամեն բան կընթանա իրենց սցենարով, կա՛մ՝ ոչ մի կերպ: Ապրիլ ամսին ծնված կանայք չեն կարողանում զիջումների գնալ, իրենց հետաքրքրությունները միշտ բարձր են դասում զուգընկերոջ հետաքրքրություններից:
Մայիս: Ուժեղ են, կարողանում են աջակցել, ոգեշնչել: Մոտիվացված են, աշխատասեր, բայց զայրույթի պահերին նրանց համար դժվար է հանգիստ խոսել և ձևակերպել ամենը, ինչ իրենց անհանգստացնում է:
Հունիս: Կարեկցող են, կարող են օգնել բացահայտել զգացմունքները: Հունիսին ծնված կանանց հետ կարող եք անհոգ, խորը զրույցներ ունենալ. նրանք չեն փորձի դատել ձեզ, կշտամբել: Այս ամսվա ընթացքում ծնված կանայք հեշտությամբ են հասկանում՝ ինչ եք զգում, նույնիսկ, երբ ոչինչ չեք ասում:
Հուլիս: Բաց են, ընկերասեր, մարդկանց սեր են նվիրում, շրջապատում հոգատարությամբ: Ակտիվորեն չեն աշխատում հարաբերությունների վրա, բայց սիրահարվելու դեպքում ազնիվ են, ջերմ:
Օգոստոս: Ռոմանտիկ են, քնքուշ: Կարողանում են ոգեշնչել մարդկանց: Հարաբերություններում առաջնորդվում են «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Երբ հարաբերություններում ամեն բան կարգին է, օգոստոսին ծնված կանայք հանգիստ են, բայց երբ խնդիրներ են առաջանում, նրանք խուճապի մեջ են ընկնում, փորձում փախչել խնդիրներից՝ դրանց առերեսվելու և լուծելու փոխարեն:
Սեպտեմբեր: Աշխատասեր են, ինքնավստահ, բայց զուգընկերոջ համար կարող է նրանց հետ բարդ լինել: Մի կողմից՝ սեպտեմբերին ծնված կանայք կարեկցող են, մյուս կողմից՝ հակված են քննադատության, զուգընկերոջ թերությունների մասին խոսելու: Հրաժարվում են ընդունել իրենց սխալը, նույնիսկ, երբ իսկապես մեղավոր են:
Հոկտեմբեր: Հոկտեմբերին ծնված կանայք ձեզ կշրջապատեն ջերմությամբ ու հոգատարությամբ, քնքշությամբ: Հեշտությամբ են ընկերանում նոր մարդկանց հետ: Հետաքրքիր զրուցակից են, կարող են խոսել ամեն բանի մասին:
Նոյեմբեր: Սիրող են, հուսալի, բայց կարող են նաև շատ փակ և օտարված լինել՝ ինքնապաշտպանական մղումից դրդված: Նոյեմբերին ծնված կանայք ակտիվ են, աշխատասեր, բայց երբ վստահ չեն՝ ինչ են զգում, ամբողջ էներգիան ներդնում են աշխատանքի և զբաղմունքների մեջ՝ իրենց ցավից պաշտպանելու համար:
Դեկտեմբեր: Առատաձեռն են, նվիրված: Այս ամսվա ընթացքում ծնված կանայք հեշտությամբ են վստահում, բաց են, գնահատում են ազնվությունը: Սիրում են ամբողջ սրտով, հումորի հրաշալի զգացում ունեն, կարողանում են զվարճանալ:
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը