Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք, պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում, օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների:
Ոստիկանությունը շուտով նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար բալային զսպող համակարգ կիրառել:
Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Քննչական կոմիտեն «Դիլիջան ազգային պարկ»-ի պահաբաժիններում բացահայտել է ապօրինի ծառահատումների դեպքեր, 17 անձի մեղադրանք է առաջադրվել:
ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետն իր գնահատականը կհնչեցնի, բայց դեռևս դատական գործ է ընթանում:
ՀՀ ոստիկանությունն այսուհետ որդեգրել է առավել բաց, հրապարակային և թափանցիկ գործելաոճ:
Օրեր առաջ Պարսից ծոց է ժամանել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը՝ համալրված 56 թևավոր հրթիռներով, իսկ Քաթարի «Էլ Ուդեյդ» ավիաբազայում էլ վերատեղակայվել է В-1В ռազմավարական ռմբարկուն՝ զինված 24 թևավոր հրթիռներով։
Օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ:
Հոլանդական «Վիլեմ II»-ում հանդես եկող կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի հավաքական:
Գերմանիա կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Օգոստոսի 20-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Տ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած որդուն:
Կոռուպցիան, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը պետք է տեղ գտնեն կանցլեր Մերկելի ադրբեջանյան այցի օրակարգում
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Լեյլա Բիրլիքը Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում ձերբակալվել է։
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20:55-ին, ահազանգ է ստացվել Իշխանաձոր-Բերձոր ճանապարհի 39 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Ս.թ օգոստոսի 24-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Կ. Կ-ի ահազանգով վերջինիս բնակարան մեկնած ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՔՀ բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրելով բացել է նշված բնակարանի պատուհանի փեղկերը՝ ապօրինի մուտք գործել ներս և հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել 3 հատ բջջային հեռախոս:
Օգոստոսի 24-ին` ժամը 22:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձեւավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռ ձեւավորված չեն։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Հարություն Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր էլեկտրոնային համարում գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։
«Փաստ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլեւս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։
«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 08:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 01:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 24-ին` ժամը 18:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի 3-րդ մուտքի հոսանքազրկման պատճառով քաղաքացիները մնացել են վերելակում (ներսում 3 տարեկան երեխա կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: