Բաժիններ՝

Բջջային հեռախոսների գողություն Արցախում

Ս.թ օգոստոսի 24-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Կ. Կ-ի ահազանգով վերջինիս բնակարան մեկնած ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՔՀ բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրելով բացել է նշված բնակարանի պատուհանի փեղկերը՝ ապօրինի մուտք գործել ներս և հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել 3 հատ բջջային հեռախոս:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված գողության կատարման կասկածանքով ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժին է ներկայացվել Մարտակերտ քաղաքի բնակիչ,1997թ.ծնված Ա. Պ-ն։

Գողոնն առգրավված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս