Գարեգին Բ-ն փոխել է վարքը. Նա լիարժեք չի վայելել հանգիստը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։

Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը եւ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից նախատեսվածից շուտ է վերադարձել։

Ի դեպ, նա սկսել է ավելի հաճախ շփվել շարքային հավատացյալների հետ եւ որոշել է շահել իրենից նեղացածների սիրտը։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ժամանակավորապես հետ է կանգնել վեհափառին դատի տալու որոշումից։ Հիշեցնենք, որ նրան պատկանող շինընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031