Բաժիններ՝

«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի այցելուի անդրավարտիքից 30 հատ 100 դոլար է հայտնաբերվել

Օգոստոսի 20-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Տ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած որդուն:

Զննությամբ վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բջջային հեռախոսի մարտկոց, իսկ աջ ոտքի գուլպայից՝ 15.000 ՀՀ դրամ:

Օգոստոսի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ժ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Տ. Տ.-ին, որի անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031