Բաժիններ՝

Արաս Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Հոլանդական «Վիլեմ II»-ում հանդես եկող կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Հունիսի վերջին թուրքական «Բեշիքթաշից» տեղափոխված Օզբիլիսը Հոլանդիայի առաջնությունում մասնակցել է 1 հանդիպման` խաղալով 45 րոպե:

Հայաստանի հավաքականն առաջիկայում հավաք է անցկացնելու և նախապատրաստվելու է Ազգերի լիգայի մեկնարկին:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է չորրորդ խմբում, որտեղ Վարդան Մինասյանի թիմի մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիան, Լիխտենշտեյնը և Ջիբրալթարը:

Առաջին հանդիպումն ազգային ընտրանին անցկացնելու է սեպտեմբերի 6-ին՝ հյուրընկալելով Լիխտեշտեյնին, իսկ 3 օր անց արտագնա խաղում մրցելու ՆՀՀ Մակեդոնիայի հետ:

Վերջին անգամ Օզբիլիսը հավաքական է հրավիրվել մարտին` մասնակցելով Լիտվայի հետ հանդիպմանը: Դրան հաջորդած Մալթայի և Մոլդովայի խաղերում վնասվածքի պատճառով բացակայել է հայտացուցակից:

Հավելենք, որ Վարդան Մինասյանը հայտացուցակը հրապարակելու է առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս