Արցախում ողբերգական պատահարի մանրամասները. վարորդը տեղում մահացել է, տուժածին տեղափոխել են հիվանդանոց
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20:55-ին, ահազանգ է ստացվել Իշխանաձոր-Բերձոր ճանապարհի 39 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունըԼ
Նախնական տվյալներով՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ի.Գ.-ն իր վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Քաշաթաղի ՀՓՄ-ից հրշեջ փրկարարները մեկնել են նշված վայր: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ վարորդ Ի. Գ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ.Գ.-ին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Քաշաթաղի շրջանային բուժմիավորում: