Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում

Օգոստոսի 13-ին Ճանապարհային երթևեկության անվտանգության նպատակով Ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականցրին Երևան մտնող ճանապարհահատվածներում ու մայրաքաղաքում:

Ուժեղացված ծառայության ընթացքում, ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեցին տրանսպորտային միջոցներ, որոշ վարորդներ մեքենան վարել էին ոչ սթափ վիճակում, կային և այնպիսիներ, ովքեր թույլ էին տվել ճանպարհային երթևեկության կոպիտ խախտումներ, ստեղծել վթարային իրավիճակներ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին նաև ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտեր իրականացնող վարորդները: Նրանք բոլորը ենթարկվեցին վարչական պատասխանատվության:

Ուժեղացված ծառայության ընթացքում կարգազանց վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել նաև համպատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապահային ոստիկանությունը նման միջոցառումներ պարբերաբար իրականացնելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս