Բաժիններ՝

Ինձ ապրել օգնեցին երազանքները…

Գալինա Վիշնևսկայայի մտքերն այն մասին, թե ինչպես դառնալ երջանիկ

Գալինա Վիշնևսկայան անսովոր ամուր բնավորություն ու բարդ ճակատագիր ունեցող կին է։ Նա վերապրել է պատերազմական բլոկադան, որդու մահն ու արտագաղթը, բայց չի կոտրվել, ու չնայած ամեն ինչին, կարողացել է երջանկություն գտնել։

Նա ասում էր. «Ես երջանիկ մարդ եմ։ Ինձ ծանր փորձություններ ու դրանք հաղթահարելու ուժ է տրվել, փառք Աստծուն»։

Նրա համառությունը, անսասանությունը, գեղեցկությունն ու խելքը նրան օգնեցին շատ բանի հասնել։ Նա երգել է աշխարհի ամենահռչակավոր բեմերում, աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ 52 տարի ապրել է երջանիկ ամուսնության մեջ ու մեծացրել 2 դուստրերին։ Հաջողությունն ու երջանկությունը նրան հեշտ չեն տրվել. դուք դա կհասկանաք ստորև բերվող նրա մտքերից։

Կարդացեք նաև

  • Իհարկե, մանկական տպավորությունները ձևավորել են իմ բնավորությունը։ Ինչ խոսք, ես մեղմ բնավորություն չունեմ։ Եթե իմ առջև նպատակ եմ դրել, ամեն ինչ արել եմ դրան հասնելու համար՝ պնդելով իմ ճիշտը, իմ իրավունքը։
  • Սարսափելի ժամանակներ էին, ու բարոյապես ապրեցին նրանք, ում ոգին չկոտրվեց։
  • Ինչ ծխապատ հողե տնակում կամ ջարդուխուրդ եղած ակումբում էլ որ մենք ելույթ ունենայինք, միշտ ներկայացումից 1.5 ժամ առաջ արտիստները սկսում էին դիմահարդարվել ու հագնվել նույնքան հանգամանորեն, որքան, եթե դուրս գալու լինեին ամենափայլուն բեմահարթակ։ Այդտեղ ես հասկացա, որ արվեստը ծանր, քայքայիչ աշխատանք է, և եթե ուզում ես դերասանուհի լինել, պետք է շատ, շատ մեծ զոհաբերությունների պատրաստ լինես։
  • Հարկ էր լինում բեմ դուրս գալ ամեն օր։ Դա ինձ սովորեցրեց միշտ լավ մարզավիճակում լինել, ու այդ ժամանակներից ի վեր ողջ կյանքս ես աշխատում եմ, փորձ անում ամեն օր։ Ստեղծագործական կյանքիս ամենասկզբում անցած իմ դաժան դպրոցն ինձ օգնեց այսքան երկար պահպանել ձայնս ու բեմական մարզավիճակս։
  • Գալինա Ուլանովան Ջուլիետ էր պարում մինչև 53 տարեկանը, բայց ավելի պատանի Ջուլիետ ես ոչ էկրաններին եմ տեսել, ոչ դրամատիկական, ոչ էլ, առավել ևս՝ բալետային բեմերում։
  • Ռուսները ոչ միայն երջանկությունից, այլ նաև կատաղությունից կարող են պարել։
  • Մեզ դեռ մանկությունից սովորեցրել են, որ երկիր ներկայացնելիս մենք ասես փակում ենք կրակող գնդացիրը… Մայր հայրենիքն է կանչում։
  • Հաճախ, նստած լինելով օթյակում ու ինչ-որ ներկայացում դիտելով՝ ես հետևում էի դահլիճում եղած հանդիսատեսին, հոգնած, անիմաստ դեմքերով մարդկանց։ Ոչ մի հետաքրքրություն բեմի վրա տեղի ունեցողի նկատմամբ։ Արտիստներին չեն ծափահարում։ Նրանց այդ արվեստը պետք չէ։ Թատրոնում մշակութապես չպատրաստված հասարակության բացակայությունը բերեց ականավոր դիրիժորների, վոկալիստների անպիտանությանը։ Հասարակությունը չի տարբերում նրանց, որակ չի զգում, ու ինչ պիտի արտիստն անի բեմի վրա, որ թափ տա այդ քնած իներտ մարդուն։ Այդ պատճառով էլ թատրոնում գլխավորը ոչ թե երաժշտությունը դարձավ, այլ դրա ուղեկցությամբ արտաբերվող բառերը, որ հանդիսատեսին հասցնի ներկայացման իմաստը։ Այստեղից էլ՝ խորհրդային արվեստի դրամատիզացիան, էմոցիաների չափազանցությունը, չափազանցված բառը, ժեստը։ Ամեն ինչ պետք է ավելի ուժեղ լինի, քան պետք է, այլապես հասարակությունը քեզ չի հասկանա։
  • Չի կարելի հանճար ստեղծել, նրան միայն սպանել կարելի է։
  • Ես համոզված եմ, որ ողջ կյանքում փայլուն տեսք ունենալու համար կնոջը լավ, հուսալի ամուսին է պետք, որով նա կկարողանա հպարտանալ ու քայլել գլուխը բարձր պահած։
  • Մենք ծնվում ենք մեռնելու համար։ Թե ինչպես կանցկացնենք այդ 2 իրադարձությունների միջև ընկած ժամանակը, միայն մեզնից է կախված։
  • Երիտասարդ տարիքում դեռ կարող ես քո մեջ ուժ գտնել՝ հումորով ընդունել շատ բացեր ու ճաքեր, բայց տարիիներ հետո, երբ ներքին տեսողությունդ անխնա է դառնում, կյանքն անամոթաբար մերկանում է քո առջև և ողջ իր այլանդակությամբ, և ողջ գեղեցկությամբ։ Դու հանկարծ հասկանում ես, որ գողացվել են լավագույն տարիներդ, որ չես արել անգամ ուզածիդ ու կարեցածիդ կեսը, տանջալիորեն ամոթալի է դառնում, որ թույլ ես տվել հանցավոր կերպով քո մեջ նվաստացնել ամենաթանկը՝ քո արվեստը։
  • Ամենագլխավորը հուսահատությանը թևեր չտալն է։
  • Ոչինչ երբեք կյանքից չի հեռանում։ Ամեն ինչ կողքից է ընթանում։ Դա կյանքի շարունակությունն է։ Եվ Ռոստրոպովիչն էլ երբեք իմ կյանքից չի հեռանա։ Պարզապես նա երկար ժամանակով չկա։ Նա պիտի գա։ Մեր միասին անցկացրած 52 տարիների ընթացքում մենք հանդիպել ու բաժանվել ենք։
  • Եթե ինչ-որ բան ես ուզում անել, նախ մտածիր՝ վերև՞ ես ուզում բարձրանալ, թե՞ ներքև ընկնել։
  • Ոչ ոքի չեմ բողոքում, քայլում եմ գլուխս բարձր, ի հեճուկս ինձ նախանձողների ու ոսկորի պես նրանց կոկորդի մեջ խրված։
  • Ես իմ շուրջը պատ եմ շարել, որի միջով մարդիկ չէին կարող ինձ հասնել, ինքս էլ նրանց ընդառաջ չեմ գնացել։ Բնավորության այս գիծը ես միշտ եմ ունեցել։
  • Կյանքն ինձ սովորեցրել է պատրաստ լինել ինքնապաշտպանության, ու տարիների հետ այդ պահանջմունքը վերածվել է սեփական ամրոցը ստեղծելու, անկախ, անհասանելի լինելու, հետևիցս դուռը փակելու հնարավորություն ունենալու անհրաժեշտության։
  • Դերը կատարելիս բեմում իմ արածն ինձ համար կարևոր է, ու ասես կյանքի ու մահվան հարց լինի։ Եթե իմ գլուխը կտրեին, միայն այդ ժամանակ ես չէի կարողանա ավարտել ներկայացումը։
  • Ծնողներս միասին չէին ապրում։ Ինձ տատիկս էր դաստիարակում ու մեղմորեն «որբուկ» էր անվանում։ Աչքերիս առջև անընդհատ հարբած մարդիկ էին ու փողոցը։ Ահա հենց այդ պատճառով էլ ես աշխատում էի չկրկնել տհաճ փորձը։ Երբ երեխաներ ունեցա, նրանց բոլորովին այլ կերպ դաստիարակեցի։ Դուստրերս ինձ ամենամտերիմ մարդիկ են։ Նրանց ես կարող եմ ամեն ինչ ասել ու էլ ոչ ոքի։
  • Ինձ շատ փոխեց ամուսինս։ Չէ՞որ Սլավան բոլորովին ուրիշ ընտանիքում էր մեծացել։ Նրա ծնողները երաժիշտներ էին ու նրան շատ էին սիրում։ Սլավան այլ պայմաններում էր ապրում։ Նրա հետ ես ավելի փափուկ ու մեղմ դարձա, իսկ մինչ նրան հանդիպելը ես ավելի կտրուկ ու կոպիտ էի։ Դա գալիս էր իմ դժվար մանկությունից ու պատերազմից։ Ես Լենինգրադում բլոկադայի ժամանակ բոլորովին միայնակ մնացի։ Տատիկս մահացավ, ինձ հազիվ կենդանի գտան։ Պետք էր գոյատևել, պայքարել, ինչ էլ որ լիներ։ Օգնեցին երազանքներս։ Ես պատկերացնում էի, թե ինչպես է ավարտվելու պատերազմը, ու ինչպես եմ ես երգելու բեմի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս