Բաժիններ՝

13 հոբբի, որոնք թույլ չեն տա Ձեր ուղեղին հետընթաց ապրել

Ցավոք, ծերացման ենթակա է ոչ միայն մարմինը, այլև՝ ուղեղը, և պահպանել հիշողությունը, պայծառ միտքն ու ինտելեկտն առաջացած տարիքում շատ քչերին է հաջողվում: Անգամ առողջ, հասուն մարդու մոտ է առաջանում կոգնիտիվ կամ ճանաչողական ֆունկցիաների բնական վատացում:

Այնուամենայնիվ, նյարդաֆիզիոլոգները վստահ են, որ ճիշտ սնվելու, ակտիվ կենսակերպ վարելու ու ժամանակն ուղեղը զարգացնող որոշակի զբաղմունքներին հատկացնելու դեպքում ծեր տարիքում դուք բոլորից խելացի կլինեք:

Ահա ուղեղը զարգացնելուն ուղղված 12 ամենահետաքրքիր ու օգտակար հոբբիները:

Ընտրեք մեկը կամ մի քանիսը ու դրանց նվիրեք օրական գոնե կես ժամ:

Կարդացեք նաև

1. Մեդիտացիա…

Մեդիտացիան օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը, արյան զարկերակային բարձր ճնշումը, ամրապնդում է իմունային համակարգը և բարելավում կենտրոնանալու ունակությունը:

2. Այգում աշխատելը…

Այգեգործությունը զարմանալիորեն ուղեղի համար օգտակար զբաղմունք է: Այդպիսով դուք`

  • իջեցնում եք կորտիզոլի` սթրեսի հորմոնի մակարդակը
  • դրական հույզեր եք ունենում
  • հպարտանում եք ձեր նվաճումներով
  • ֆիզիկական աշխատանք եք կատարում
  • 36%-ով իջեցնում եք դեմենցիայի ռիսկը
  • ժամանակ եք անցկացնոմ մաքուր օդում

3. Կերակուրի պատրաստում…
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր տանը կերակուր են պատրաստում, հիմնականում առողջ ապրելակերպ են վարում: Բացի դրանից, նրանք հնարավորություն ունեն ընտրել մաքսիմալ առողջ մթերքներ ու վայելել պատրաստման գործընթացը, ինչը բարերար ազդեցություն է գործում ուղեղի վիճակի վրա:

4. Ընթերցանություն…
Ընթերցանությունը գիտակցությանը սովորեցնում է կենտրոնանալ, ընդլայնում է բառապաշարը, զարգացնում երևակայությունը, վերլուծական ունակությունները ու ուղեղն ավելի ակտիվ դարձնում: Բացի դրանից, ընթերցանությունը սթրեսի դեմ պայքարելու լավագույն եղանակներից է:

5. Որևէ երաժշտական գործիք նվագելը…
Որևէ երաժշտական գործիք նվագելը նպաստում է ճանաչողական զարգացմանը, լավացնում է կոորդինացիան ու մանր մոտորիկան: Ինչպես երեխաների մոտ, այնպես էլ մեծերի մոտ երաժշտական որևէ գործիք նվագելը բարձրացնում է ինտելեկտի մակարդակը:

6. Շախմատ խաղալը…
Խաղի ընթացքում զարգանում են ուղեղի երկու կիսագնդերն էլ, լավանում են հիշողությունն ու ռազմավարական մտածողությունը:

7. Պարեր…
Պարելը ոչ միայն գերազանց ֆիզիկական մարզում է, որը նվազեցնում է սթրեսի մակարդակն ու բարձրացնում սերոտոնինի մակարդակը, այլև ավելի խելացի դառնալու եղանակ է, քանի որ շարժումների զանազան կոմբինացիաներ հիշելու և դրանք վերարտադրելու համար դուք գործընթացին ներգրավում եք ուղեղի զանազան հատվածները:

8. Սպորտի թիմային ձևեր…
Խաղալով թիմում` դուք ստանում եք շատ առավելություններ` շարժունակություն, մոտ ընկերներ և շփում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շփման բացակայությունը բացասաբար է անդրադառնում ինչպես՝ ուղեղի, այնպես էլ՝ ընդհանուր առողջական վիճակի վրա: Այդ պատճառով էլ բասկետբոլը, ֆուտբոլը, վոլեյբոլը և սպորտի այլ թիմային ձևեր ժամանակն օգտակար անցկացնելու գերազանց եղանակ կդառնան:

9. Մարտարվեստներ…
Բացի ակնհայտ առավելությունից` ինքդ քեզ պաշտպանելու կարողության, մարտարվեստները հիանալիորեն զարգացնում են ուղեղը` բարձրացնելով կենտրոնանալու, հավասարակշռությունը պահելու ունակությունը, ինչպես նաև նպաստում են մարմնի ու գիտակցության միասնությանը:

10. Շյուղագործություն…
Փորձագետները պնդում են, որ շյուղագործությունը տագնապը, ընկճախտը, քրոնիկական ցավը և անհանգստությունը հաղթահարելու գերազանց եղանակ է: Ձեռքերով աշխատելու առավելությունը կարելի է համեմատել մեդիտացիայի էֆեկտի հետ: Այն ակտիվացնում է պարասիմպատիկ նյարդային համակարգն ու բթացնում է խփիր կամ վազիր ռեակցիան:

11. Նամակ…
Օրագիր, ամսագիր կամ նոթատետր վարելը, ուր գրում ես քո մտքերը, գաղափարներն ու նպատակները, օգնում է լուծել շատ խնդիրներ ու ծառայում է՝ որպես սթրեսից ազատվելու ինքնատիպ մեխանիզմ:

12. Լեզուներ սովորելը…
Օտար լեզու սովորելը ձեզ ավելի խելացի կդարձնի: Բացի դրանից, կարող եք շփվել օտարերկրացիների հետ` ճանաչելով նրանց մշակույթը: Այս ամենն օգնում են նվազեցնել դեմենցիայի ռիսկը:

13. Ծիծաղ…
Բացի վերոբերյալից, ուղեղի ու ողջ մարմնի համար հիանալի դեղ է ծիծաղը, որն անվանում են ակտիվ մեդիտացիա:

Ինչ հոբբի էլ որ դուք ընտրեք ձեր ուղեղի համար, ծիծաղը միշտ էլ հիանալի լրացում կդառնա ցանկացած զբաղմունքի համար: Այն կօգնի հանել սթրեսն ու թուլանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս