Վիետնամում «Շոն Տին» թայֆունի առաջացրած հեղեղումներն ու տեղատարափ անձրեւները հանգեցրել են մարդկային զոհերի:
Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով լուրջ վնասներ չկան:
Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ:
Հուլիսի 23-ին՝ ժամը 23.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» »պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մասնագետները վերահսկողություն են իրականացրել «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ՍՊԸ-ին (ք. Երևան) պատկանող ալրային հրուշակեղենի և «Սիսիանի հաց» ՍՊԸ-ին (Սյունիքի մարզ, ք. Սիսիան) պատկանող հացի արտադրամասերում:
«Հուլիսի 26-ից Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40…+41 աստիճանի»:
Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ապօրինի հարստացման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Հուլիսի 23-ի, ժամը 17.50-ի սահմաններում, «ԶԻԼ-ՄՄԶ 554Մ» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա Սեկվոյա» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա Մեկվոյա»-ի 21-ամյա ուղեւոր Գեւորգ Ղարիբյանը տեղում մահացել։
Աշխատանքային այցով Ամստերդամում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ նախարարական երկխոսության ժամանակ ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական աժիոտաժն արդեն սկսվել է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա ոչ միայն Հայաստան կգա հուլիսի 26-ին Մարտի մեկին առնչվող հարցաքննությանը մասնակցելու, այլեւ կփորձի «մաքրվել» Մարտի 1-ի «բեռից», եւ դա է պատճառը, որ ցանկացել է, որ հարցաքննությունը տեսաձայնագրվի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների թիմը պարտություն է կրել Եվրոպայի առաջնության հերթական խաղում:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 15.25-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Ալեքսան Հ.-ն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում:
Ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր։
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել պահակային կետերի թիվը ԿԺԴՀ-ի հետ սահմանի ապառազմականացված գոտում:
Հուլիսի 23-ին ժամը 22:10-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մանկահասակ 17.02.2017թ. ծնված Մ. Գ-ն:
Թուրքիայի խորհրդարանում հուլիսի 23-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները հարձակվել են ամբիոնից ելույթ ունեցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աhմեթ Շըքի վրա:
Աթենքի արվարձաններում բնական հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ, հուլիսի 24-ին հաղորդել է Հունաստանի ERT հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին պնդում է, որ Ռուսաստանը «երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի բնակչուհու կողմից կատարված առերևույթ խարդախության բազմաթիվ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Սպառնացել է պայթեցնել՝ գումարը չտալու դեպքում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի շարք չարաշահումներ են բացահայտվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում: Մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տնօրենին:
Կալանավայրից զբաղվել է թմրաշրջանառությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 23-ին՝ ժամը 16:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղի 1 հասցեում այրվում է ավտոմեքենա: