Բաժիններ՝

Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի. ERT

Աթենքի արվարձաններում բնական հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ, հուլիսի 24-ին հաղորդել է Հունաստանի ERT հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին: ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում:

Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ Է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել էին կրակից: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել է, որը վերջին օրերին նպաստում էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստավել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս