Բաժիններ՝

Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհների հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների համար

Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:

«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-ասված է գրառման մեջ:

Աթենքի արվարձաններում բնական հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ, հուլիսի 24-ին հաղորդել է Հունաստանի ERT հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին: ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում:

Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ էփրկվել լողափերից, ուր մարդիկ փախել էին կրակից: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել է, որը վերջին օրերին նպաստում էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստավել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս