Գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 23-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Հուլիսի 6-ի ժամը 11:15-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝
1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
Հունիսի 30-ին, ժամը 08:30-ից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին՝ մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մ է, որից 6 մ-ը՝ սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝
1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2. Դսեղ-Մարց ճանապարհահատվածով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: