Բաժիններ՝

ԵՄ-ն հավաստեց հուլիսի 6-ին Վիեննայում Իրանի և ՄԱԿ-ի միջնորդների հանդիպումն ԱԳՆ նախարարների մակարդակով

Եվրամիությունը (ԵՄ) հավաստել է հուլիսի 6-ին Վիեննայում Իրանի եւ Իրանի միջուկային ծրագրի գծով ՄԱԿ-ի հինգ միջնորդ պետությունների հանդիպումն արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների մակարդակով: Այս մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության՝ հուլիսի 4-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

Իրանի վերաբերյալ համաձայնագրից դուրս եկած ԱՄՆ-ն հանդիպմանը հրավիրված չէ: «Իրանի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ պլանի գծով համատեղ հանձնաժողովի նախարարական հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Վիեննայում:

Հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ, հանդիպմանը կմասնակցեն Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Իրանը»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031