Բաժիններ՝

««Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոնը կարող Է նախատիպ դառնալ ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի առաձին տարրերի կարգավորման համար». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) մեծ հույսեր Է դնում «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի աշխատանքի վրա: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր երկրները շահագրգռված են առաջադիմական ընդհանուր ֆինանսական իրավասության ստեղծման հարցում:

Այս մասին հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Astana Finance Days խորհրդաժողովի բացմանը: Ինչպես ընդգծել Է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բաքիթժան Սագինտաեւը, բացելով նստաշրջանը, «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը (ԱՄՖԿ) իր բացառիկ աշխարհագրական դիրքով ելք կբացի Կենտրոնական Ասիայի, Եվրասիական տնտեսական միության, Անդրկովկասի, Մերձավոր Արեւելքի շուկաներ:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի կարծիքով՝ ԱՄՖԿ-ի ստեղծումը թույլ կտա բարելավել մոտեցումները սուվերեն ֆոնդերի կառավարման նկատմամբ եւ թեթեւացնել նորագույն գիտելիքների եւ տեխնոլոգիաների տրանսֆերտները՝ դրանով իսկ ապահովելով մարդկային կապտալի ավելացումն ու զարգացումն ամբողջ ԵԱՏՄ-ում:

«Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը թե՛ ֆինանսական դարպասներ են դեպի Եվրասիական տնտեսական միություն եւ թե՛ ֆինասական հանգույց, որը միավորում Է Եվրոպայի եւ Ասիայի կապիտալի շուկաները»,- նշել Է Տիգրան Սարգսյանը: Նա վստահություն Է հայտնել, որ նախագիծն առաջիկա մի քանի տարում թափ կհավաքի եւ «կդառնա հզոր դրայվեր եւ նույնիսկ ինչ-որ նախատիպ Միության ընդհանուր ֆինանսական շուկայի առանձին տարրերի կարգավորման համար, որը պետք Է գործարկվի 2025 թվականին»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հայտնել Է, որ Astana Finance Days-ի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կստորագրի հուշագիր «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցության շուրջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս