Ինչի մասին են վկայում ձեռքերի հետ կապված խնդիրները. անուշադրության մի մատնեք

Առողջական մի շարք խնդիրների դեպքում ձեռքերը կարող են թմրել, կարող են ծակոցներ նկատվել: Budetezdorovy.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել առողջական խնդիրների մասին:

1. Դաստակային թունելի համախտանիշ: Այս համախտանիշի դեպքում նկատվում են մի խումբ ախտանշաններ, որոնք դաստակային խողովակում նյարդի ճզմման արդյունք են: Խնդիրը հաճախ հանդիպում է մարդկանց շրջանում, ովքեր մասնագիտության բերումով կրնվող շարժումներ են կատարում:

2. Ողնաշարի վնասում: Ձեռքերի մատների դողը կարող է վկայել նաև ողնաշարի խնդրի առկայության մասին: Խնդիրը կարող է պայմանավորված լինել նյարդի վնասումով: Յոգան և լողը կօգնեն ողնաշարի խնդիրների դեպքում: Բացի այդ՝ խորհուրդ է տրվում երկար ժամանակ նստած չմնալ:

3. Վիտամինների անբավարար մակարդակ: Ձեռքերում ծակոցները կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին չեն բավարարում E, B1, B6, B12 վիտամինների մակարդակը: Փորձեք սննդակարգ ներառել մթերք, որը հարուստ է այս վիտամիններով:

Կարդացեք նաև

4. Արյան շրջանառության խանգարումներ: Վերջույթների թմրածությունը կարող է վկայել արյան շրջանառության խանգարման մասին: Այս դեպքում հարկավոր է դիմել բժշկական օգնության՝ խնդիրն ախտորոշելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

5. Դիաբետ: Երբ վերջույթներում նվազում է արյան հոսքը, նյարդերը կարող են վնասվել: Այս խնդիրը կարող է վկայել դիաբետի առկայության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս