 
                        «Ռուսաստանի հավաքականն իր մակարդակով կգտնվեր ԱՊԼ-ի և Չեմպիոնշիփի միջև ինչ-որ տեղում». Հարի Ռեդնափ
 
                                    Անգլիացի մարզիչ Հարի Ռեդնափը համեմատել է Ռուսաստանի հավաքականն անգլիական թիմերի հետ:
«Ռուսաստա՞նը: Ենթադրում եմ, որ այն հաստատ կգտնվեր ԱՊԼ-ի և Չեմպիոնշիփի միջև ինչ-որ տեղում: Ինչպես «Ուոթֆորդը»: Չնայած Ռուսաստանն «Ուոթֆորդից» հաստատ ավելի լավն է»,- ասել է Ռեդնափը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանը 1/8 եզրափակչում կխաղա Իսպանիայի հետ:
Խաղը տեղի կունենա հուլիսի 1-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        