Բաժիններ՝

«Ուզում եմ հաղթել ԱԱ-ն, ՉԼ-ն և հետո հանգիստ ավարտել կարիերաս MLS-ում». Անտուան Գրիզման

Լավ ծրագիր է: Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե ինչ մեծ նշանակություն ունի իր համար հաղթանակն Աշխարհի առաջնությունում:

«ԱԱ-ն հաղթելը կարծես մոլեգնություն լինի: Ես ուզում եմ լինել աշխարհի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգան և հետո հանգիստ ավարտել կարիերաս MLS-ում»,- հայտարարել է Գրիզմանը:

Ֆրանսիան 1/8 եզրափակչում կհանդիպի Արգենտինայի հետ: Խաղը տեղի կունենա հունիսի 30-ին, Կազանում: ԱԱ-2018-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Գրիզմանն «Ատլետիկոյի» կազմում 2 անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, բայց 2 անգամ էլ պարտվել է տիտղոսը «Ռեալին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս