Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ստորագրել Թոնի Կրոսին

«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կարող է հայտնվել Անգլիայում:

Իսպանական AS-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հետաքրքրվում են Կրոսով և պատրաստ են նրան ստորագրելու համար մեծ միջոցներ ծախսել:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ Թոնին կարող է դառնալ իդեալական հավելում իր թիմի կիսապաշտպանության համար:

Միևնույն ժամանակ՝  «Մանչեսթեր Յունայթեդում» հասկանում են, որ «Ռեալը» չի ուզում բաժանվել գերմանացուց, ուստի դժվար կլինի համոզել ակումբին վաճառել նրան:

28-ամյա ֆուտբոլիստի պամանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է ևս 4 տարվա համար, իսկ նրա հրաժարագինը կազմում է 500 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս