Բաժիններ՝

Ֆրանսիացի մսագործները կառավարությանը խնդրում են իրենց պաշտպանել վեգաններից

Ֆրանսիայի մսագործների ասոցիացիայի ղեկավարը բաց նամակով դիմել է իշխանություններին՝ մսի խանութներն ագրեսիվ վեգաններից պաշտպանելու խնդրանքով, որոնք ձգտում են վնաս հասցնել մսի գործածության «ֆրանսիական մշակույթի մի ամբողջ սեգմենտի», տեղեկացնում է BBC-ին:

Վեգանները քարեր են նետում մսի խանութների վրա, գրաֆիտներ նկարում ցուցափեղկերին եւ օգտագործում վանդալիզմի այլ ձեւեր՝ իրենց փիլիսոփայությունը քարոզելու համար, ասված է Ժան Ֆրանսուա Գիարի նամակում: Նա նշում է, որ վերջին մի քանի ամսում Ֆրանսիայում արյուն են լցրել մսի 15 խանութների ցուցափեղկերի վրա: «Այդ մարդիկ ձգտում են ահաբեկչություն սերմանել եւ հարկադրել, որ վերանա ֆրանսիական մշակույթի մի ամբողջ ճյուղ»,- գրում է նա:

Վեգանները ձգտում են «մարդկանց բացարձակ մեծամասնությանը պարտադրել իրենց ապրելակերպը կամ նույնիսկ իրենց գաղափարախոսությունը»,- պնդում է Գիարը:

Բուսակերներն ու վեգանները կազմում են Ֆրանսիայի բնակչության ոչ մեծ մասը. 2016 թվականին կատարված հարցումը ցույց է տվել, որ սննդի մեջ միս չի գործածում ֆրանսիացիների շուրջ 3 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս