
Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումը՝ ավագանու այսօրվա նիստո՞ւմ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր չի վարի ավագանու նիստը:
Տարոն Մարգարյանը արդեն մի քանի օր է՝ ընդհանրապես չի ներկայանում աշխատանքի, և բոլորը սպասում են, թե երբ նա կուղարկի հրաժարականի իր դիմումը:
Հնարավոր է, որ այն հրապարակվի ավագանու այսօրվա նիստում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: