
Յուրգեն Կլոպը «Ռեալի» գլխավոր մարզչի առաջնային թեկնածուն է

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիսանում է «Ռեալի» մարզչի պաշտոնի առաջնային թեկնածուն:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Զինեդին Զիդանը հայտարարեց մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
Ըստ պարբերականների տվյալների՝ գերմանացի մասնագետն արդեն սկսել է բանակցությունները «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, նշել է տեղափոխության իր պայմանները և ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց չի ցանկանում տեսնել մադրիդյան թիմում: Այդ ֆուտբոլիստների մեջ են հայտնվել կիսապաշտպան Իսկոն և հարձակվող Բորխա Մայորալը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներ են Անտոնիո Կոնտեն, Ֆերնանդո Իերոն, Մաուրիցիո Պոչետինոն և Լորան Բլանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը