Սալահի ներկայացուցիչները ֆուտբոլիստին առաջարկել են «Բարսելոնային»
Եգիպտացին վրեժ կլուծի Սերխիո Ռամոսից: «Բարսելոնան» կաշխատի ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, եթե Անտուան Գրիզմանը հրաժարվի տեղափոխվել «Քամփ Նոու»:
Եգիպտացի հարձակվողի ներկայացուցիչներն իրենք են նախաձեռնություն ցուցաբերել և դուրս եկել կապի կատալոնական ակումբի հետ: Կողմերն արդեն մի քանի հանդիպում են անցկացրել և քննարկել են տրանսֆերի հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Սալահին, եթե ստանա 100 մլն եվրոյից բարձր առաջարկ և կարողանա գտնել ադեկվատ փոխարինող: Երկրորդ կետը գրեթե կատարված է. մերսիսայդցիները մոտ են «Լիոնի» հետ համաձայնությանը՝ Նաբիլ Ֆեկիրի տրանսֆերի վերաբերյալ: Սալահը «Լիվերպուլ» տեղափոխվեց «Ռոմայից» 2017 թ. հուլիսին, 42 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը