Բաժիններ՝

Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել

Եվրահանձնաժողովը առաջարկում է, որ Եվրամիության անդամ երկրների միջնակարգ դպրոցների բոլոր շրջանավարտները տիրապետեն ոչ թե մեկ, ինչպես այսօր է, այլ առնվազն երկու օտար լեզվի:

Սա Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված մինչեւ 2025 թվականը համաեվրոպական կրթական տարածության ստեղծման նախագծի բաղկացուցիչ մասն է: Այդ մասին հայտնել է կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի եվրակոմիսար Թիբոր Նավրաչիչը:

«Մենք միջոցառումներ ենք առաջարկում այն բանն ապահովելու համար, որ ԵՄ-ում բոլոր երեխաները կարողանան վաղ հասակից որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունենալ… Մենք քննարկման ենք դնում լեզուների դասավանդման եւ ուսումնասիրման բարելավման նախաձեռնությունը: Մեր վերջնական նպատակն այն է, որ բոլոր մարդիկ միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, բացի մայրենի լեզվից, կարողանան խոսել առնվազն երկու օտար լեզվով»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում:

Նավրաչիչն ընդգծել է, որ խոսքն «ավելի նշանակալի բանի մասին է, քան որպես բազային լեզու անգլերենի ուսումնասիրումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031