Բաժիններ՝

«Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը». Դավիթ Յան

«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Այբ» դպրոցի ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջև բանավեճին:

«Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, և նախորդ տարի որոշել ենք Հայաստանի և «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով:

Փոփոխությունների շունչը, իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երևույթներ են: Մենք մեծ հույսով հետևում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ:

Բայց կրթության և գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաև «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրին:

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես և Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:

Լիահույս ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»,- գրել է Դավիթ Յանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս