Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մայիսի 25-ին նիստ է գումարվել, որի օրակարգում Երևանի քաղաքապետի մայիսի 24-ի «ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունն էր:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ավագանու անդամի մանդատը տրամադրվում է «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարա Անդրանիկի Հովհաննիսյանին:

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել՝ փոխարինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչ այդ նա Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ էր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին մայիսի 24-ին հայտարարել է Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031