
«Եթե ցանկանում եմ մատաղ անել, սակայն կան խնդիրներ, ի՞նչ է կարելի անել, որ համարժեք լինի կենդանի զոհաբերելուն». հարց քահանային

Եթե ցանկանում եմ մատաղ անել, սակայն կան խնդիրներ, ի՞նչ է կարելի անել, որ համարժեք լինի կենդանի զոհաբերելուն:
Մատաղը բարեպաշտական սովորույթ է, երբ անհատը կամենում է ողորմություն անել՝ կերակրել աղքատներին, կարիքավորներին: Այլընտրանքը սնունդ գնելը և մարդկանց տալն է, կամ՝ գումարը կարիքավորներին բաժանելը:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
Qahana.am