10 փաստ, որոնց մասին հավանաբար չեք լսել. Ստելա Լոուբրիջ. հայ որբերի փրկիչ
1. Ստելան ծնվել է ԱՄՆ Այովա նահանգի Ալբիա բնակավայրում, 1875թ-ին։ Նա 1892թ-ին մագիստրոսի կոչումով ավարտել է Նեբրասկայի համալսարանը, որից հետո վեց տարի դասավանդել է Լինկոլն բնակավայրի ավագ դպրոցներից մեկում։
2. 1901թ-ին նա միսիոներ է դարձել, որից հետո մեկնել է Օսմանյան Կայսրության Թալաս բնակավայր, որտեղ ծառայել է, որպես օրիորդաց դպրոցի ղեկավար` իր ղեկավարության ներքո ունենալով 125 աշակերտ և 14 ուսուցիչ։
3. Երիտ-թուրքերի հեղափոխության ժամանակ Ստելան Օսմանյան Կայսրությունում չի գտնվել, քանի որ 1908թ-ին մեկ տարով մեկնել էր արձակուրդի։ Երբ նա վերադարձավ, Օսմանյան կայսրությունն արդեն փոխվում էր, և փոխվում էր դեպի վատ կողմը։
4. Բալթյան պատերազմների ժամանակ Ստելան և իր գործընկերները շարունակում են Թալասում հոգ տանել դպրոցի, եկեղեցու և հիվանդանոցի մասին, սակայն նաև կարողանում էին զինվորների ընտանիքներին օգնություն ցուցաբերել։
5. 1915թ-ին նա դիմում է տեղի տարածքային ղեկավարին, որպեսզի միջնորդի հայերի ձերբակալություններն ու տանջանքները դադարեձնել։ Վերջինս մերժում է Ստելայի դիմումը, որից հետո Ստելան այցելում է բանտում գտնվող ավելի քան 600 բանտարկյալներին և օգնություն է ցուցաբերում։
6. Երբ տեղահանումները սկսեցին, նա իր ուսանողների հետ փորձում էր անապատ գնալ, բայց իրեն արգելեցին իր ուսանողներին միանալ։ Ստելան նրանց մեկնելուց առաջ տվեց ուտելիք և իր օրհնությունը։
7. Երբ 1917թ. ԱՄՆ-ն ներգրավվեց համաշխարհային պատերազմում, Ստելային և իր գործընկերներին նույնպես արտաքսեցին։ Ստելան սկսեց սովորել Չիկագոյի համալսարանում, մինչև որ նորություն կստանար, որ կարող էր ետ վերադառնալ Թալաս։
8. 1919թ-ին նա հենց առաջին նավով մեկնեց Թուրքիա, որպեսզի հումանիտար օգնություն տրամադրի կարիքավորներին։ Նույն վայրում, որտեղ նախքան այդ նրանք աշխատել էին, Ստելան և Թալասում աշխատող իր գործընկերները հանդիպեցին շուրջ 88,000 կարիքավոր մարդկանց, որոնց թվում նաև 4,000 հայ որբերի։ Ստելան դարձավ այդ մանկատան տնօրենը։
9. Հետագա երեք տարիների ընթացքում, երբ Թուրքիան և Հունաստանը պատերազմի մեջ էին գտնվում, Ստելան հոգ տարավ այդ որբերի մասին, և կարողացավ նրանցից շատերին ուղարկել արտասահմանում գտնվող իրենց ազգականների մոտ։ Սակայն երբ թուրք ազգայնականները հաղթեցին պատերազմը, և քրիստոնյաներին սկսեցին վտարել Թուրքիայից, Ստելան և իր գործընկեր միսիոներները չվարանեցին և մեկ ամսվա ընթացքում շուրջ 3,000 հայ որբերի տարհանեցին և ապահով հասցրեցին Բեյրութ ու Աթենք։
10. Ստելա Լոուբրիջի և իր այն գործընկերների մասին, ովքեր իրենց կյանքը նվիրել են ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերին փրկելու գործին, կարող եք կարդալ կանադացի գրող ՈՒենդի Էլիոթի գրքում, որը լույս է տեսնելու 2018թ. աշնանը և վերնագրված է «Կորով ու շնորհ խելագար աշխարհում. 1908- 1922թթ. Օսմանյան կայսրության Թալաս բնակավայրում մարդասիրական օգնության մասին»։
Գրքի և նյութի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում.