Բաժիններ՝

Հրապարակվել են Երկրի առաջին լուսանկարները, որոնք արել է Sentinel-3B եվրոպական արբանյակը

Առաջին լուսանկարները, որոնք արել է երկրի դիստանցիոն զոնդավորման Sentinel-3B եվրոպական արբանյակը, մայիսի 10-ին հրապարակվել են Եվրոպական տիեզերական գործակալության կայքում:

Լուսանկարներում պատկերված են մայրամուտն Անտարկտիդայի վրա, արկտիկական սառցադաշտերը եւ եվրոպական մայրցամաքի հյուսիսային մասի վրա բացվող տեսարանը:

«Առաջին լուսանկարներն արդեն ցույց են տալիս, թե սարքն ինչ դեր պետք է խաղա բնապահպանության վիճակի վերաբերյալ բարձրորակ տվյալների ստեղծման գործում, որպեսզի բարելավենք կենսապայմանները, բարձրացնենք տնտեսության մակարդակը եւ պաշտպանենք մեր մոլորակը»,-հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության Երկրի մակերեւոյթի դիտարկման ծրագրի տնօրեն Յոզեֆ Աշբահերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս