Բաժիններ՝

«Արսենալի» ղեկավարությունը մտադիր է հրավիրել երիտասարդ, ցածր վարձատրվող մարզչի

«Արսենալը» շարունակում է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի փոխարինողի որոնումները, ով կհեռանա իր պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո:

Ըստ The Telegraph-ի տեղեկության՝ ակումբի ղեկավարությունը նպատակ է դրել գտնել երիտասարդ խոստումնալից մասնագետի՝ ոչ բարձր ֆինանսական պահանջներով: Այս որոշման հետ է կապված Յուրգեն Կլոպի օգնական Ժելկո Բուվաչի նկատմամբ «Արսենալի» հետաքրքրության մասին տեղեկությունը: Ինչպես նաև հետաքրքրություն կա

«Հոֆենհայմի» մարզիչ Յուլիան Նագելսմանի, «Նյու-Յորք Սիթիի» մարզիչ Պատրիկ Վիեյրայի և տվյալ պահին «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի նկատմամբ: Ընդ որում, հաղորդվում է, որ «զինագործները» շարունակում են հետևել «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, ով կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս