11 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել
Մագնիումն ամենակարևոր հանքանյութերից է, որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ օրգանիզմում մագնիումի անբավարար քանակը լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել սրտի առողջության հետ կապված խնդիրների:
Այս հանքանյութը կարևոր է մկանների կծկման, սպիտակուցների սինթեզի, էներգիայի արտադրման, զարկերակային ճնշման, գլյուկոզայի մակարդակի կարգավորման, ոսկորների զարգացման համար:
Մագնիումի անբավարար մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները.
- գլխապտույտ
- թուլություն, հոգնածություն
- դիարեա
- ախորժակի կորուստ
- սրտխառնոց
- փսխում:
Եթե մագնիումի մակարդակը շատ ցածր է, կարող են նկատվել արյան ցածր ճնշում, սրտի անոմալ ռիթմ, մկանային ջղաձգումներ, կալցիումի մակարդակի նվազում: Մագնիումի անբավարար մակարդակը կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպարոզը, միգրենը և այլն:
Սննդակարգ ներառեք մագնիում պարունակող մթերք, անհրաժեշտության դեպքում օգտագործեք հավելումներ, սակայն բժշկի նշանակմամբ: Մագնիում պարունակում է հետևյալ մթերքը.
- բրոկոլի
- գազար
- եփած կարտոֆիլ
- սպանախ
- չամիչ
- լոբազգիներ
- խնձոր
- ավոկադո
- բանան
- քեշյու
- նուշ
- անյուղ յոգուրտ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը