Բաժիններ՝

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը 100 000 դոլարի դրամաշնորհ է հատկացրել

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը 100 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ին, որն ուղղված է Հայաստանի տասը համայնքներում բնակվող տասը ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

«Ֆուլեր տնաշինական կենտրոնը» այս տարի տոնում է իր գործունեության՝ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասը տարին: Դեռ տարեսկզբին կենտրոնը արշավ էր հայտարարել՝ մինչև տարեվերջ կառուցել նախատեսվածից տասով ավելի տներ՝ տասը տնազուրկ ընտանիքի համար:

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի առատաձեռն նվիրատվության շնորհիվ է, որ այդ ընտանիքները կունենան ոչ միայն բարեկարգ բնակարաններ՝ բոլոր կոմունալ հարմարություններով, այլև ապագայի նկատմամբ վերածնված հույս ու մարդկության նկատմամբ նորոգված հավատ:

Մեր կազմակերպության գործունեության 10 տարիները եղել են ուրախության արցունքների, երազանքների իրականացման տարիներ ավելի քան 630 ընտանիքի համար: Հիմնադրամի աջակցությունը «Արժանապատիվ կյանք 10 ընտանիքի համար¦ ծրագրին այն փարոսը դարձավ, որի լույսին երկար տարիներ սպասել են տան կարիքն ունեցող այս ընտանիքները: Հուսով ենք, որ մեր նորաստեղծ համագործակցությունը դեռ երկար ճանապարհ կանցնի և դեռ շատ այլ ընտանիքների երջանկության գրավականը կդառնա»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ՝ Աշոտ Եղիազարյանը:

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում՝ ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանների կողմից: Այդ ժամանակից ի վեր, Հիմնադրամը իրագործում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Հիմնադրամը Երևանում գործում է արդեն 12 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս