Բաժիններ՝

Moody’s գործակալությունը հաստատեց ԱՄՆ-ի բարձրագույն վարկային ռեյտինգը

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ԱՄՆ-ի սուվերեն վարկային ռեյտինգը հաստատել է Aaa բարձրագույն մակարդակին՝ կայուն կանխատեսմամբ։ Այդ մասին, ապրիլի 25-ին նա հայտնել է իր կայքում:

«ԱՄՆ-ի համար Aaa վարկանիշի հաստատումն արտացոլում է նրա բացառիկ տնտեսական ուժը, ինստիտուտների շատ բարձր հուսալիությունը եւ վարկային շոկերին նվազ ենթակա լինելը՝ կապված համաշխարհային ֆինանսական համակարգում ամերիկյան դոլարի բացառիկ դերի եւ ԱՄՆ-ի գանձատան բաժնետոմսերի շուկայի հետ»,- ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

Կայուն կանխատեսման համար, Noody’s-ի կարծիքով, հիմք է դարձել այդ թվում ամերիկյան տնտեսության բազմակողմանի ու դինամիկ բնույթը, ինչպես նաեւ բարձր մրցունակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս