Էդուարդ Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

«Ապրիլի 24-ին բերեք քաղաքական գործընթացներից չխոսենք»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի մասին:

Նա ասաց, որ միայն մեկ բան կարող է ասել քաղաքական գործընթացների վերաբերյալ.

«Սերժ Սարգսյանն ապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է ու անփոխարինելի պետական գործիչ է, ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, հայրենասիրություն ցուցաբերեր, և ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ՝ իր գլխավորած թիմում աշխատել: Նա բացառիկ հայրենասիրություն և ուժեղություն ցուցաբերեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30