«Կոչ եմ անում բոլոր արվեստագետներին, իմ գործընկերներին՝ միանալ. անտարբեր մնալ չի կարելի». Սոս Ջանիբեկյանը հրապարակում է

Այս պահին տեղի է ունենում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը Հանրապետության հրապարակում: Ինչպես հայտնի է, այսօր ձերբակալվել է նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ձերբակալվել են նաև պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

Այսօր հարթակից իր խոսքը ժողովրդին ուղղեց նաև դերասան Սոս Ջանիբեկյանը:

«Ես միանում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ, ու ես ձեր հետ եմ, էն, ինչ կամ, էդ դուք եք ինձ էդպիսին սարքել: Միանշանակ պետք է, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն: Լավ է լինելու: Կոչ եմ անում բոլոր արվեստագետներին, իմ գործընկերներին՝ միանալ, անտարբեր մնալ չի կարելի»,- հայտարարեց դերասանը:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս