Խավին պատրաստ է դառնալ Գվարդիոլայի օգնականը «Մանչեսթեր Սիթիում»
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին պատմել է, որ կցանկանար նորից աշխատել «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:
«Ինձ դուր էր գալիս խաղալ Գվարդիոլայի ղեկավարությամբ, որովհետև մենք նույն հայացքներն ունենք խաղապրոցեսի վերաբերյալ: Մեր միջև փոխըմբռնում գոյություն ուներ»,- Խավիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
«Պատրա՞ստ եմ արդյոք երբևէ աշխատել Գվարդիոլայի հետ: Իսկ ինչո՞ւ ոչ: Ամեն անգամ, երբ ինձ նման հնարավորություն է ընձեռվում, ես շատ բան եմ սովորում: Նա ինձ համար ֆուտբոլի վարպետ է»,- ասել է Խավին: Հիշեցնենք, որ 2008-12թթ. Խավին մարզվել է «Բարսելոնայում»՝ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը