
«ԱՊԼ-ն նորից որոշեց չներդնել VAR համակարգը. դա շատ վատ որոշում է». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է Անգլիայի առաջնությունում հաջորդ մրցաշրջանում VAR համակարգ չներդնելու որոշումը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ըստ ակումբների որոշման՝ ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում չեն ներդրվի մրցավարների տեսաօգնականները:
«Ցավոք սրտի, ԱՊԼ-ն նորից որոշեց չներդնել VAR համակարգը, և անձամբ ես գտնում եմ, որ դա շատ և շատ վատ որոշում է: Յուրաքանչյուր մեծ խաղ այս մրցաշրջանում ուղեկցվում է սխալներով, որոնցից կարելի էր խուսափել VAR-ի օգնությամբ, հատկապես՝ Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» խաղում»,- Վենգերին է մեջբերում Reuters-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը