Բաժիններ՝

Երիտասարդը 15 տարեկան աղջկան «Facebook»-ով և «Whats up»-ով պոռնկագրական լուսանկարներ է ուղարկել, սեքսուալ բնույթի թեմաներով զրույցներ վարել…

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 20-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել 15 տարեկան աղջկա նկատմամբ ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն արարքի համար, որ էլեկտրոնային հաղորդակցության միջոց հանդիսացող համացանցի «Facebook» կայքով, ապա «Whats up» ծրագրով, իր համար ակնհայտ 16 տարին չլրացած՝ Երևանի 15-ամյա բնակչուհու նկատմամբ կատարել է ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ՝ ուղարկել է պոռնկագրական լուսանկարներ, սեքսուալ բնույթի թեմաներով զրույցներ վարել՝ նպատակ ունենալով գրգռել նրա սեռական բնազդն ու առաջացնել անառողջ սեռական հետաքրքրություն:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ միաժամանակ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված դատաքննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ և հասկանալի է, դրա հետ համաձայն է և ընդունում է այն ամբողջ ծավալով: Մեղադրողը, տուժողը և վերջինիս օրինական ներկայացուցիչը չեն առարկել արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը դատարանին խնդրել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում։ Ամբաստանյալի պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալը բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, երիտասարդ է, հաշտվել է տուժողի հետ, դատարանին խնդրել է պատիժը պայմանականորեն չկիրառել: Ամբաստանյալը հայտնել է, որ զղջում է կատարածի համար, և խնդրել է մեղմ վարվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոք է ներկայացրել պաշտպանական կողմը՝ խնդրելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս