
Թրամփի՝ Ռուսաստանին նախազգուշացնող թվիթը 22 հազար մեկնաբանություն է հավաքել մեկ ժամում

Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունը, որում նա Ռուսաստանին նախազգուշացնում է Վաշինգտոնի կողմից Սիրիայում նոր եւ «խելացի» զենքի օգտագործման հնարավորության մասին, մեկ ժամում 22 հազար մեկնաբանություն է հավաքել։ Հաղորդագրության մեկնաբանություններում սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր քննադատել են Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը:
«Կանգ առ»,-գրել է օգտատերերից մեկը: Սոցիալական ցանցում բանավեճի մեկ այլ մասնակից նշել է, որ ավելի վաղ Թրամփը մտադրվել էր ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից:
Twitter-ի այլ օգտատերեր համերաշխություն են հայտնել ԱՄՆ-ի ղեկավարի դիրքորոշմանը:
«Հաղթե՛ք նրանց, պարոն նախագահ: Մենք բոլորս աջակցում ենք ձեզ»,-գրել է Էնն Քլեփերը: «Ռուսաստանն ավելի շուտ մեր թշնամին է, քան բարեկամը, եւ ես զգում եմ, որ Դուք սկսել եք դա հասկանալ»,-գրել է Ջոն Լութը: Ավելի վաղ Թրամփը, Twitter-ում մեկնաբանելով այն բանի հնարավորությունը, որ ՌԴ-ն ամերիկյան հրթիռները կխոցի Սիրիայում, Ռուսաստանին կոչ էր արել «պատրաստվել», որովհետեւ ԱՄՆ-ը մտադիր է նոր եւ «խելացի» զենք օգտագործել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Russia vows to shoot down any and all missiles fired at Syria. Get ready Russia, because they will be coming, nice and new and “smart!” You shouldn’t be partners with a Gas Killing Animal who kills his people and enjoys it!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 11, 2018