Բաժիններ՝

Առանձնակի հաջողությունների հասած երիտասարդները տարկետում ստանալու հնարավորություն կունենան

ՀՀ կառավարության առաջիկա նիստերից մեկում որոշման նախագիծ կընդունվի առանձնակի հաջողությունների հասած երիտասարդներին զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին, որում սահմանված են նաև չափորոշիչները:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Առաջիկա նիստերից մեկում նախագիծը կառավարության որոշման տեսքով ընդունվելու է: Նախագծում եղած չափորոշիչները կարելի է հիմք ընդունել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում զինված ուժերում գիտական վաշտ ձևավորելու ուղղությամբ այն նորակոչիկների համար, ովքեր իրենց գիտելիքները կարող են ծառայեցնել զինված ուժերի խնդիրների լուծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30