Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը կվերադառնա՞. ինչ պայմաններ է ներկայացրել Վարդան Մինասյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը: Վերջինիս գլխավորությամբ մեր ազգային թիմը ցույց է տվել իր պատմության լավագույն արդյունքը:

Վարդան Մինասյանը հայտնի է որպես սկզբունքային մասնագետ: Հեռանալուց հետո, չնայած հասարակության պահանջին՝ Մինասյանը հրաժարվում էր կրկին գլխավորել մեր ազգային թիմը:

Կարելի է ենթադրել, որ վերադառնալով ազգային թիմ՝ Մինասյանը իր պահանջներն ու պայմաններն է առաջադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Իսկ պահանջներն ու պայմաններն առաջին հերթին վերաբերում են աշխատելու լիակատար ազատությանը:

Ըստ էության, ՀՖՖ-ն ընդառաջ է գնացել Մինասյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկայում Հայաստանի ազգային թիմ կվերադառնա նաև Յուրա Մովսիսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30