
«Սա իմ վերջին մրցաշրջանն է «Ատլետիկոյում»». Ֆերնանդո Տորես

Հարձակվող Ֆերնանդո Տորեսը պատմել է, որ ամռանը կհեռանա «Ատլետիկոյից»:
«Ես տեղափոխվեցի «Ատլետիկո», երբ 10 տարեկան էի: Սա իմ տունն է: Ինձ բախտ է վիճակվել դեբյուտս այստեղ նշել, խաղալ և գոլեր խփել: Կարող եմ շատ տեղեր փոխել, բայց միայն մեկն է միշտ մնացել և միշտ կմնա իմ տունը: Ես «Ատլետիկոյի» մասն էի, որը պայքարում էր տիտղոսների համար: Սա իմ վերջին մրցաշրջանն է թիմում: Հեշտ որոշում չէ, բայց, հաշվի առնելով հանգամանքները, հնարավոր է՝ այդպես ավելի լավ կլինի: Ցանկանում եմ շարունակել խաղալ այլ վայրում, ինձ լավ եմ զգում»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Տորեսն «Ատլետիկոյի» սան է: Նա ակումբի պատմության լավագույն 5 ռմբարկուներից մեկն է և թիմի թոփ-10 լավագույն ֆուտբոլիստների շարքում է, ով ամենաշատ հանդիպումներն է անցկացրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը