Շարժական տեսանկարահանման սարքերով խախտումների արձանագրումը մտահոգել է Գևորգ Կոստանյանին

Շարժական տեսանկարահանման սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման փաստը շատ մտահոգել է ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանին: Այսօր հանձնաժողովի նիստում նա նշեց, որ հարցը լրջորեն քննարկել է ընդդիմադիր գործընկերներ Էդմոն Մարուքյանի և Արտակ Զեյնալյանի հետ:

«Տեսանկարահանող սարքերով խախտումների փաստումը, նաև ՄԻԵԴ նախադեպերով, պետք է լինի կանխարգելիչ, և ոչ թե՝ պատժիչ նշանակության, պետք է իրականացվի այն եղանակով ու կարգով, որպեսզի չխախտի մեր քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիությունը»,- ասաց Գ.Կոստանյանը:

Նա նշեց, որ խնդիրը մանրամասն քննարկման առարկա կդառնա, և շուտով կներկայացնեն առաջարկներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30