Սպանություն Սյունիքի մարզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նանակվել նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննչ Սևակ Ասմանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «որովայնի «առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։ Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, Գորիսի ոստիկանություն է մեղայականով ներկայացել նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հակոբյանը, ով հայտնել է, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռ. Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծի են ենթարկել իրեն և իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մարկոսյանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։