Երևանյան բնակարանների գներն ու դրանց փոփոխությունները հունվար-փետրվարին
2018 թվականի հունվարին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերի բազմաբնակարան շենքերում բնակարանների 1քմ-ի միջին գինը կազմել է 487 200 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, որն ամփոփել է հունվար-փետրվար ամիսների սոցիալ տնտեսական վիճակի մասին տվյալները։
Արաբկիր վարչական շրջանում բնակարանների 1քմ-ի միջին գինը 358 800 դրամ է։ Բնակարանների գներով՝ երրորդ տեղում Դավթաշենն է՝ 1քմ-ի միջին գինը 275 050 դրամ է։
Իսկ ամենաէժան բնակարանները Նուբարաշենում են, որտեղ բնակարանների 1քմ-ի միջին գինը փետրվարին կազմել է 157 100 դրամ։
Ներկայացված 11 վարչական շրջաններից 8-ում բնակարանների գներն աճել են, 3-ում՝ մնացել անփոփոխ (Նորք Մարաշում բազմաբնակարան շենքեր չկան)։
Փետրվարին հունվարի համեմատ թե՛ բացարձակ արժեքով, թե՛ հարաբերական առումով ամենից շատ թանկացել են Դավթաշենի բնակարանները՝ 1քմը-ը 4550 դրամով կամ 1.68%-ով:
Բնակարանների 1քմ-ի միջին գինը Ավանում աճել է 2700 դրամով (1.08%-ով), Էրեբունիում՝ 2550 դրամով (1.06%-ով):