Բաժիններ՝

«Նեյմարը «Ռեալի» հետ պայմանագիր չի ստորագրի». Կազեմիրո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը մեկնաբանել է բրազիլացի հարձակվողի հնարավոր տրանսֆերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է արագ լուծել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը: Բրազիլացին կարող է հայտնվել իսպանական գրանդում ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ:

«Նեյմարը 11 տարեկանից հիացքանչ է խաղում: Կոուտինիոն և Նեյմարը փայլում էին դեռ Բրազիլիայի երիտասարդական հավաքականում: Բայց ես չեմ կարծում, որ նա կարող է ստորագրել պայմանագիր «Ռեալի» հետ: Այդ մասին ավելի լավ է խոսել Ֆլորենտինո Պերեսի հետ, բայց Նեյմարը երջանիկ է ՊՍԺ-ում: Եթե ես որոշում կայացնեի, ապա կստորագրեի պայմանագիր այդ մակարդակի ֆուտբոլիստի հետ»,- հայտարարել է Կազեմիրոն Cadena COPE-ի եթերում:

Տվյալ պահին բրազիլացին վերականգնվում է ստացած վնասվածքից հետո: Սպասվում է, որ նա դաշտ կվերադառնա մայիսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս