Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ. հավակնորդների մրցաշար
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավոր հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 4 ժամից ավելի ձգված պարտիայում Արոնյանը և Գրիշչուկը 42-դր քայլին կիսեցին միավորը:
Մյուս պարտիաներից ավարտվել է Կարուանա-Կարյակ, Լիժեն-Մամեդյարով պարտիաները, որտեղ գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: