
Հայտնի են 2018 թվականի սկզբի լավագույն ռեփ-հիթերը

Esquire հանդեսը կազմել է լավագույն հիփ-հոփ կոմպոզիցիաների ցուցակը, որոնք թողարկվել են 2018 թվականի սկզբին: Երաժշտական քննադատները ցուցակում առաջինը նշել են ռեփեր Դրեյքի (իսկական անունը՝ Օբրի Գրեմ) God’s Plan թրեքը եւ հոլովակը։
Նաեւ ցուցակում տեղ են գտել Mozzy կատարողի Seasons թրեքը, որը դարձել է «Սեւ հովազ» գերհերոսական բլոքբասթերի սաունդթրեքը, ռեփեր Migos-ի Made Men թրեքը, Rae Sremmurd-ի Powerglide թրեքը եւ JPEGMAFIA-ի Macaulay Culkin երգը, որտեղ երաժիշտը թվարկում է 2017 թվականին զվարճալիքների աշխարհի բոլոր թրենդները:
Բացի այդ, ցուցակում տեղ են գտել ռեփեր SAINt JHN-ի I Heard You Got Too Litt Last Night-ը, SOB X RBE կոլեկտիվի Lifestyle կոմպոզիցիան եւ CupcakKe սեւամորթ կին ռեփերի Cartoons թրեքը: