Բաժիններ՝

Moody՚s-ը Թուրքիայի վարկանիշը Ba1-ից իջեցրել է մինչև Ba2

Moody՚s միջազգային վարկանշային գործակալությունը Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշերը «Ba1»-ից իջեցրել էմինչեւ «Ba2»: Վարկանիշերի կանխատեսումը «բացասականից» փոխվել է «կայունի»։ Վարկանիշերի իջեցումը պայմանավորված է երկու հանգուցային գործոններով, նշված է Moody՚s-ի մամուլի տեղեկագրում:

Նախ, դա ինստիտուցիոնալ կայունության շարունակվող թուլացումն է, որը դրսեւորվում է դրամական քաղաքականության արդյունավետության վատթարացմամբ եւ հանգուցային տնտեսական կառուցվածքային բարենորոգումների իրականացման հետաձգմամբ:

Երկրորդ գործոնն աճած ռիսկն է՝ կապված պոտենցիալ արտաքին ցնցումների հետ՝ հաշվի առնելով ընթացիկ հաշվեկշռի խոշոր պակասուրդը, արտաքին պարտքի մեծացումը եւ, համապատասխանաբար, վերաֆինանսավորման էական պահանջների առկայությունը՝ մեծացող քաղաքական ռիսկերի եւ գլոբալ տոկոսադրույքների աճի ֆոնին, հաղորդել է «Ինտերաֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031